Թյուր կարծիք ունենք գաղտնալսումների մասին. 21-րդ դարի ոստիկանությունը միանշանակ պիտի ունենա այս հնարավորությունը. Տիգրան Կարապետյան |aysor.am|

aysor.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիտսում քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման լիազորություն տալու հարցը:

«Ոստիկանությանը պիտի տանք այս լիազորությունը: Մենք թյուր կարծիք ունենք գաղտնալսումների մասին: Դա նման է այն պրոցեսին, երբ ժամանակին մենք մեր ԱԱԾ բաժանմունքներին համակարգիչներ էլ չէինք տալիս, ասում էիք, որ վտանագավոր է համակարգչի միջոցով կարող են հակառակորդին ինչ-որ բաներ տալ: Ես՝ որպես մարդ, ով ղեկավարել է ընկերություն, որը զբաղվել է գաղտնալսող սարքերի և ծրագրերի հետ տարվող աշխատանքներով, կարող եմ ասել, որ 21-րդ դարի ոստիկանությունը միանշանակ պիտի ունենա այս հնարավորությունը: Տեխնոլոգիաները զարգանում են ու հիմա գաղտնալսումը կամ հեռախոսային խոսակցություն լսելը բարդ պրոցես չէ: Մեր երկրում տեղի ունեցած պրոցեսներից էլ համոզվեցինք դրանում», – նիստի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ՀՀ-ում մի շարք կառույցներ կան, որոնք օպերատիվ աշխատանքի իրավունք ունեն, ինչպես օրինակ ՊԵԿ-ը կամ ռազմական ոստիկանությունն ու, հնարավոր է, որ նրանք էլ դիմել են այդ գործիքը ունենալու համար, հետևաբար՝ պետք է հստակեցնել, թե որ կառույցներին է իրավունք տրվելու այդ գործիքից օգտվել:

Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ իր կարծիքով այս գործիքը պետք է ունենան միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով