Ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցրել հայհոյանքներ։
 
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
 
22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 սմ երկարությամբ ծալովի դանակ։
 
Նշանակվել է փորձաքննություն։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով