Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը |lragir.am|

lragir.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցություն ունի ՀԱՊԿ երկրների հետ: Աբդուլաևն նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է նոր սպառազինություն գնել Ռուսաստանից և այդ հարցը չի վերաբերում Հայաստանի վարչապետին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն