Թունավորման ախտանշաններով ԲԿ տեղափոխված 14 երեխաները դուրս են գրվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:  Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով