Քըլըչդարօղլու․«Էրդողանը կեղծարար է» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին մեղադրել է կեղծիքի մեջ։ Պատճառը Էրդողանի կողմից ընտրարշավի ընթացքում հնչեցրած հայտարարություններն են, որոնց համաձայն ընդդիմության թեկնածուն իր քարոզչական տեսանյութերում Քրդական բանվորական կուսակցության (РКК) գործող հրամանատար Մուրատ Կարայըլանին պատկերող կադրեր է օգտագործել։

Քըլըչդարօղլուի ընտրարշավի հետ որևէ առնչություն չունեցող այդ տեսագրությունը լայնորեն տարածում էին Էրդողանի կողմնակիցները, ինքը՝ երկրի նախագահը այս մասին խոսել էր նախընտրական հանրահավաքներից առնվազն երկուսի ընթացքում։

«Կեղծարարը չի կարող նախագահ դառնալ։ Քարոզարշավը պետք է հիմնված լինի բարոյական նորմերի վրա։ Եթե մենք շեղվում ենք այդ սկզբունքից, լուրջ խնդիրեր են ի հայտ գալիս», – ասել է Քըլըչդարօղլուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն