Գայանե Հակոբյանին աջակցող ծնողները դադարեցրել են կառավարության առջև նստացույցը |tert.am|

tert.am: Զոհված զինծառայողների հարազատները, որոնք ի աջակցություն Գայանե Հակոբյանի նստացույց էին անում կառավարության առջև, հայտարարեցին, որ դադարեցնում են այն։

«Մենք երկար խորհրդակցելով միմյանց հետ՝ որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը՝ նստացույցը։ Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- լրագրողներին հետ զրույցում ասաց Վահիդ Սահակյանը։

Սահակյանը հայտարարեց նաև, որ համակարծիք են Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կալանավորված Գայանե Հակոբյանի ներկայացուցչների այն հայտարարության հետ, որ «տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է»։ 

Փաստաբանները հայտնել էին նաև, որ «որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով