factor.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նախօրեին հանդիպել է Մոսկվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեդ Սամսարի հետ և քննարել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև հայ-թուրքական կապերի վերականգնման թեման։
«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերություների կարգավորման ուղիները ռուսական աջակցությամբ։ Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական կապերի վերականգնման հեռանկարների թեմային։
Ընդգծվել է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում Հարավային Կովկասում փոխգործակցության կարևորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։