Մոսկվայում անօդաչուն երկու շենքի է հարվածել, տուժածներ չկան. արտակարգ ծառայություններ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Մոսկվայում անօդաչուներ են հարվածել երկու բնակելի շենքերի. մեկը` Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը` Նովայա Մոսկվայի Ատլասովա փողոցում, տուժածներ չկան։ ՌԻԱ Նովոստիինէ պատմել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Մեկ անօդաչու հարվածել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին: Քանդվել է շենքի ճակատային մասը, կոտրվել են ապակիները: Երկրորդը հարվածել է Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքին։ Փլուզվել են տան ճակատն ու վերին հարկերի ապակիները։ Տուժածներ չկան», – ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԻԱ Նովոստին փոխանցում է, որ ներկա պահին արտակարգ ծառայություններն աշխատում են Մոսկվայի Լենինսկի պողոտայում գտնվող տան մոտ, ուր ենթադրաբար ընկել է անօդաչուն, բնակիչները լքում են իրենց բնակարանները։

Շենքի տարածքն այս պահին շղթայված է։ Ականատեսների խոսքով` շտապօգնության մի քանի մեքենա է ժամանել։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ԱԹՍ–ի գրոհից հետո Մոսկվայի բոլոր արտակարգ ծառայությունները գտնվում են դեպքի վայրում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Անվտանգության նկատառումներից ելնելով երկու տների մի քանի շքամուտքերի բնակիչներին տարհանել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն