Թրամփը տիկնոջ հետ չհայտարարված այցով Աֆղանստան է մեկնել |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ չհայտարարված այցով Աֆղանստան է մեկնել, հայտնում է CNN-ը։

Սա ԱՄՆ ԶՈՒ-ին այցելելու համար տիկնոջ հետ Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունն է։

Նշվում է, որ գալով Աֆղանստան՝ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Աշրաֆ Հանիի հետ։

Թրամփը Բահրամում ՌՕՈւ բազայում զինծառայողներին հայտարարել է, թե «Թալիբանն» ուզում է գործարք կնքել։

«Դա պետք է լինի իսկական գործարք, սակայն մենք կտեսնենք։ Բայց նրանք ուզում են գործարք կնքել»,- Թրամփի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով