Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում, վաղը եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կլինի Մոսկվայում |tert.am|

tert.am: Մոդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօրվա հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում, մինչ այդ`հունիսի 12-ին, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ֆորմատով հանդիպում ԱՄՆ-ում: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում:

Հանդիպումը լինելու է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված հանձնաժողովի շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն