armenpress.am: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ հասնել նրան, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական:
Փաշինյանն այս մասին ասաց «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք»,-ասաց Փաշինյանը:
Իսկ, թե ինչու է այդպես անում՝ վարչապետը հիշեցրեց, որ վերջերս կադաստրի վկայականի հետ կապված՝ ԱԺ-ում կատարած իր հայտարարությունը բանավեճի տեղիք է տվել: