Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել 288 մարդ, ևս 850-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սուդհանշու Սարանգիին։ 

Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել է երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։

Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։

Վթարի վայր են մեկնել փրկարարներ և շտապօգնության ավելի քան 200 մեքենա, տեղում աշխատում է մոտ 100 բժիշկ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Որոնողական աշխատանքները շարունակվում են. շրջված վագոններում դեռ կարող են ուղևորներ լինել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով