ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ:

«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նախագահը։

Հիշեցնենք, որ երեկ Հնդկաստանում բախվել են երկու գնացքներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զովհել է 288 մարդ, ևս 850-ը՝ վիրավորվել։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով