panarmenian.net: ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը հաջորդ շաբաթվանից մինչև հունիսի ավարտը կսկսի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսել: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսի 18-ին Twitter-ի իր էջում:
«Հաջորդ շաբաթ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, որոնք ապօրինաբար են մուտք գործել ԱՄՆ»,-գրել է Թրամփը: «Նրանք նույնքան արագ կարտաքսվեն, որքան մուտք են գործել»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը նաև ասել է, որ Գվատեմալան պատրաստ է համաձայնագիր ստորագրել երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի մասին, որով նախատեսվում է, որ միգրանտներն ապաստան կստանան առաջին մուտքի երկրում:
Նախագահը ողջունել է Մեքսիկայի իշխանությունների կողմից ներգաղթի օրենքների խստացումը: Թրամփը հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներին քվեարկել ներգաղթի բարեփոխման համար: «Եթե դա տեղի ունենա, ճգնաժամը շուտով կավարտվի»,-ասել է նա: