Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել |panorama.am|

panorama.am: Նովայա Կախովկայա քաղաքի փողոցներում ջրի մակարդակը սկսել է նվազել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նովայա Կախովկայի վարչակազմից։

Նշվում է, որ Կախովի (Կախովկայի) հիդրոէլեկտրակայանի պայթունից հետո ջրի մակարդակը բարձրացել է գրեթե 11 մետրով։

«Հեղեղված փողոցներում ջրի մակարդակը սկսել է իջնել»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։

Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն