Վրաստանի խորհրդարանի արգելափակումը շարունակվում է. երկաթե պատերն այլևս չկան |aliq.ge|

aliq.ge: Խորհրդարանի տարածքում արդեն հավաքվել են ցուցարարներն ու ընդդիմության անդամները: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, թեև նախորդ օրվա համեմատ ավելի քիչ թվով, երկաթե պատերն էլ այլևս չկան:

Երկաթե պատ դրված է միայն խորհրդարանի ետնամուտքի մոտ, որտեղից պատգամավորները մուտք են գործում խորհրդարան:

Հանրահավաքի կազմակերպիչները՝ ընդդիմությունը և ակտիվիստները կրկին հայտարարել են խորհրդարանի մուտքերի արգելափակման մասին: Երեկ նրանց դա չհաջողվեց անել, քանի որ ոստիկաններն էին արգելափակել։

Այսօր նախատեսվում է խորհրդարանի լիագումար նիստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով