Գայանե Հակոբյանի պաշտպանները նշում են, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշումը՝ կապված խափանման միջոցի հետ, փոխվել է

Կա՞ր արդյոք փոփոխություն Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ։ Նման հարց ուղղեցին լրագրողները Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանին։

Վերջինս, ի պատասխան հարցի, ասաց․ «Այո, կար Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն»։ Ապա հավելեց, որ պետք է չէ այդ փոփոխությունների մասին հիմա խոսել, քանի որ դռնփակ է եղել նիստը։

Ճշտող հարցին, թե Աշոտ Փաշինյանն է՞լ է կարծում, որ Գայանե Հակոբյանը պետք է ազատության մեջ լինի, քանի որ մինչ դատարան մտնելը իրենց ասել է, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, Սարգսյանը պատասխանեց, որ լրագրողները մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումն են ասում, իսկ իրենք՝ խափանման միջոցի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն