Լավրովը շնորհավորել է Թուրքիայի արտգործնախարարին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նորանշանակ ղեկավար Հաքան Ֆիդանին այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և ընթացիկ օրակարգը։

Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր երկրի ազգային հետախուզական կազմակերպությունը: Հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնում Ֆիդանը ներգրավված է եղել մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն