Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Ըստ տեղեկագրի՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիով։ Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով