Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 10-ին (շաբաթ օրը) Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
19 բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էր ՀՀ՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։
«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ թիվը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: