Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:
Նշվում է, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել Աշտարակի խճուղում։ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)։