armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։
Այսօր «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվամիջոցը, Վաշինգտոնում իր դիվամագիտական աղբյուրի հղմամբ, գրել էր, որ «ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություններ կիրականացնի ԼՂ-ում»։
«Արմենպրես»-ը լուրի հետ կապված հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը, ինչին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով.
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»: