«Խոսքը ՌԴ կողմից մոնիթորինգի մասին է». ԱԳ փոխնախարարը՝ ապաշրջափակվող ճանապարհների վերահսկողության մասին

Հարցին, թե արդյո՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կարգավորված չէ, որ ինչպես վերահսկվում է Լաչինի միջանցքը, այնպես էլ պետք է վերահսկվի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, ՀՀ ԱԳ փբխնախարար Վահան Կոստանյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանեց.

«Լաչինի միջանցքի ռեժիմը լրիվ այլ է, և առանձին հաստատված ու նշված է, որ Լաչինում պետք է հենց միջանցք լինի։ 

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, էստեղ [խոսքը] գնում է Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկողության, այսինքն՝ մոնիթորինգի մասին, ինչի մասին խոսվում է նաև ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ին հաջորդած հրամանագրում։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն պետք է մոնիթորինգ անի ՀՀ-ի վերահսկողությունը, Կոստանյանն արձագանքեց. «Մեր ինքնիշխանությունը և իրավազորությունը ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ապաշրջափակման կոնտեքստում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն