ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Միլլեր |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Մենք նախկինի պես մտահոգված ենք այս իրավիճակով: Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել աշխատել միասին` մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,- նշել է նա:

Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատել է իր նախկին գնահատականն` այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը «հասանելիության սահմաններում է»:

«Մենք իսկապես կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրին դեռ հնարավոր է հասնել, և մենք անհամբերությամբ սպասում ենք կողմերի հանդիպմանը` նոր առաջընթացի համար»,- նշել է Միլլերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն