Օլիվյե Ժիրուն հաջակցություն Արցախի աճուրդի է հանել ԱԱ-ում կրած մարզաշապիկը |sport.mediamax.am|

sport.mediamax.am: Փարիզում երեկ երեկոյան կայացել է «Nuit pour la Mission» միջոցառումը, որի ժամանակ հայտարարվել է, որ Ժիրուն աջակցում է ողջ աշխարհում ու հատկապես Արցախում հալածվող քրիստոնյաներին, ովքեր ավելի քան 6 ամիս է շրջափակման մեջ են Ադրբեջանի կողմից։

Ժիրուն աճուրդի է հանել 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ կրած մարզաշապիկը, որով նա Անգլիայի դեմ խաղում 78-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել։

Վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Portes Ouvertes»-ի գործընկեր «Espoir pour l’Arménie» կազմակերպությանը։

Կազմակերպությունների ներկայացուցիչներ Անն-Ֆլորենս Ռոշը եւ Ռենե Լեոնյանը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին եւ Օլիվյե Ժիրուին մարդասիրության ու Հայաստանի կողքին լինելու համար, հայտնում է Nouvelles d’Arménie-ն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով