Իջևանում կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու այգիներ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում

Հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ից, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը և քամին զգալի վնասներ են պատճառել:

Нет описания фото.

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել և փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Տարածքում ստեղծված իրավիճակի գնահատման և կոմունալ էներգետիկ ենթակառուցվածքների, հաղորդակցման ուղիների ուսումնասիրության նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Возможно, это изображение 1 человек и текст

Պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների և գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ և շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցի խափանումներ։

Возможно, это изображение дерево и трава

Կարկուտի և տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են նաև բերքատու այգիներ և մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:

Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը:

Տեղում աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկաները, էլ․ ցանցի, գազի վթարային ծառայության և «Լևոն 2» ՃՇՇ-ի բրիգադը։

Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:

Возможно, это изображение снегоочиститель
 
Возможно, это изображение комбайн

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով