Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա հայտնեց, թե ինչու է իշխանության գալուց հետո ասել, որ ԼՂ հարցի բանակցությունները սկսում է իր սեփական կետից․
«2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար։ Առաջին տարբերակ՝ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ։ Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանը ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել Ապրիլյան քառօրյա պատերազմը։
Տարբերակ երկու․ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»,- ասաց Փաշինյանը։