Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի |shantnews.am|

shantnews.am: Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ավերման և Խերսոնի շրջանում տարածքների հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտարարել է շրջանային կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։

«Նոր Կախովկան աստիճանաբար դուրս է գալիս ջրհեղեղի պատճառով արտակարգ դրությունից… Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 41-ի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ալեքսեենկոն մանրամասնել է, որ Ալեշկինսկի շրջանում ջուրը գրեթե նահանջել է, Գոլոպրիստանսկի շրջանի բնակավայրերը մնացել են հեղեղված։ Վտանգավոր վարակների դեմ պատվաստումներ արդեն ստացել է 3,5 հազար մարդ, տասը հազար ռուբլու վճարումներ են տրվել գրեթե 2,2 հազար զոհերի ընտանիքների։

Հունիսի 6-ի գիշերը Կախովսկայա ՀԷԿ-ում տեղի է ունեցել կայանի վերին հատվածի ավերումը, որն առաջացրել է ջրի անվերահսկելի բացթողում։ Միևնույն ժամանակ, ջրամբարի պատվարն ինքնին չի տուժել։ Ուկրաինական եւ ռուսական կողմերը տեղի ունեցածի մեջ մեղադրել են միմյանց։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն