Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վերաբերյալ

Փախստականների համաշխարհային օրվա առիթով Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում միջազգային հանրությանը կոչ է անում չանտեսել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը:

«Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից»,- գրված է Թվիթերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն