Ուկրաինային ծանր մարտեր են սպասվում․ Պենտագոն |factor.am|

factor.am: Ուկրաինայի զինված ուժերը ի վիճակի են հաջողության հասնել հարձակման ժամանակ, սակայն ուկրաինացի պաշտպաններին սպասվում են դժվար մարտեր հակառակորդի հետ։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Մենք գիտենք, որ մարտերը դժվար են լինելու, գիտենք, որ դրա համար ժամանակ է պետք»,- ընդգծել է նա։

Ըստ Սինգհի՝ ուկրաինացի զինվորներն ունակ են հաջողության հասնել հակահարձակողական գործողություններում։ Պենտագոնի խոսնակը հիշեցրել է, որ անցած շաբաթ տեղի է ունեցել Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպումը, որի մասնակիցները հայտարարել են Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթների մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2 մլրդ դոլարի զենք տրամադրելու մասին, որը ներառում է հակաօդային պաշտպանության կարևոր համակարգեր և զինամթերք, այդ թվում՝ Patriot համակարգերի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն