armenpress.am: Արարատի մարզի Սիս գյուղի ճանապարհի ասֆալտապատումը, որը խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում է՝ իր աչքով տեսնելու ասֆալտապատ ճանապարհը: 2019-ի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Սիս համայնքի բնակիչների հետ պայմանավորվել էր լուծել գյուղի ճանապարհի հարցը:
Մայիսին կառավարության նիստում վարչապետը նշել էր, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել էր աշխատանքներով: Սուրեն Պապիկյանը նշել էր,որ առաջիկայում գյուղում կիրականացվի ասֆալտապատում, նախագիծը կներկայացվի կառավարություն: