azatutyun.am: Կիևում պայթյուն է որոտացել բազմահարկ շենքում։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրել է, որ մասնագետները հետաքննում են հրդեհի պատճառները։ Քաղաքապետի ունեցած նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 2 տուժածներ հոսպիտալացվել են, ևս 2-ին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ուկրաինայի ազգային ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։