Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել. վարչապետ |aysor.am|

aysor.am: Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել։

«Մայիսի արդյունքներով ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր  Հայաստանում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ, ընդ որում՝ նախորդ տարվա մայիսի, ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով շոշափելի աճ է արձանագրվել նաև աշխատավարձի ֆոնդում. 2018 թվականի մայիսի համեմատ՝ Հայաստանում աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է՝ ավելացել է 106,6 տոկոսավ կամ 103 միլիարդ 40 միլիոն դրամով։ 2018 թվականի մայիսի համեմատ Հայաստանում միջին աշխատավարձը ավելացել է 101 հազար 629 դրամով կամ՝ 57,6 տոկոսով։

«Աշխատավարձը Հայաստանում շարունակաբար բարձրանում է, ընդ որում գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ պետք է հետևողականորեն շարունակել բարեփոխումների օրակարգը. «Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք բարեփոխումների արդյունք են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն