armenpress.am: Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:
«Ջրամբարի ծավալի վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ մեկ տարվա ընթացքում կվերականգնվի նախկին ծավալը»,- ասաց Խաչատրյանը։
Շարունակությունը՝ armenpress.am-ում