factor.am: Հունիսի 21-ին Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ Կոնգրեսի անդամները օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել Արցախի քրիստոնյա հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա:
«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ լսումներին մասնակցել են կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախկին համակարգող, պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիփսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը և այլք։
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը լսումների ժամանակ խոսել է Արցախի հայերի հանդեպ ցեղասպանության վտանգի ու Ադրբեջանին զենքի մատակարարումները կանխելու անհրաժեշտության մասին։
«Կարծում եմ, որ այսօր մեր խնդիրն է պարզապես մտածել, թե ինչպես պահպանել հայերի կյանքը Ղարաբաղում՝ պոտենցիալ ցեղասպանական սպառնալիքի պայմաններում»,- բացատրել է նախկին դեսպանը:
Շարունակությունը՝ factor.am-ում
Լուսանկարը՝ PanArmenian photo / արխիվ