1in.am: 2023թ․ հունիսի 18-ին «Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած «Տիտան» սուզանավի անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը։
Նշվում է, որ «Տիտան» սուզանավի բեկորները հայտնաբերվել են դեպքից 5 օր անց միայն «Տիտանիկի» առջևի մասից 200 մետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ խորասուզումից որոշ ժամանակ անց բատիսկաֆը կորցրել էր կապն օպերատոր նավի հետ: Ատլանտյան օվկիանոսում որոնողափրկարարական աշխատանքները թեև շարունակվում էին, սակայն փորձագետները նշում էին՝ թթվածինն սպառվում է։
«Տիտան» կոչվող սուզանավում եղել է 5 մարդ։
- Սթոքթոն Ռաշը OceanGate-ի հիմնադիրն է: Նա հանդես էր գալիս շրջագայությամբ և գրեթե ամեն անգամ ուղեկցում էր զբոսաշրջիկներին։
- Պոլ-Անրի Նարջոլեն պրոֆեսիոնալ ջրագնաց է և «Տիտանիկի» աշխարհի առաջատար փորձագետներից մեկը: Իր կյանքի ընթացքում նա «Տիտանիկի» խորտակման վայր է իջել գրեթե 40 անգամ։
- Քիմիական արդյունաբերության միլիարդատեր Շահզադա Դաուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը։