Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, նա տնային կալանքի տակ է. ՔԿ խոսնակ |news.am|

news.am: ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 2 օր առաջ ձերբակալվել էր դատարան ներկայացվելու  նպատակով՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։

Անդրադառնալով Տիգրան Առաքելյանի կողմից արված այն հայտարարություններին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն անձամբ խոշտանգել է իրեն՝ խոսնակն ասաց.

«Անհիմն ու օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում: Դրա համար կա իրավական ընթացակարգ՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ: Եթե անձի նկատմամբ կատարվել է խոշտանգում, նրան ոչինչ չի կաշկանդում այդ ընթացակարգից օգտվել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն