Չորս ամիս է՝ ՀՀ-ն չի վավերացրել ԵՄ դիտորդների տեղակայման պայմանագիրը․ ԱԳ փոխնախարարը նշում է՝ «զրոյից ֆունդամենտալ փաստաթուղթ է կազմվում» |factor.am|

factor.am: ՀՀ Ազգային ժողովը դեռ չի վավերացրել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության վերաբերյալ քաղաքացիական դիտորդական առաքելության համաձայնագիրը։

Նշենք, որ Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Երկու օր առաջ լրացավ դիտորդների տեղակայման չորս ամիսը։

Factor.am-ը Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չորս ամիս անց պայմանագիրը վավերացված չէ։ «Փաստաթուղթը նախագծման փուլում է, կարելի է ասել, աշխատանքեր են տարվում այդ ուղղությամբ Հայաստանի և Եվրոպական միության միջև։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կներկայացվի փաստաթուղթը։ Այս պահին ժամկետներ չեմ կարող նշել»,-ասաց փոխարտգործնախարարը։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը բավականին սուր արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակամանը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես, 2023 թվականի հունվարի 26-ին հայտարարեց, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ 2023 թվականի հունիսի 15-ին ասել էր․ «Առաքելության մեկնարկը, որի նպատակ է հռչակվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար ամենակարևորն է՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»։

Վահան Կոստանյանից հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք կան խոչընդոտող հանգամանքներ, որոնց պատճառով փաստաթղթի վավերացումը հապաղում է։

«Զրոյից բավականին ֆունդամենտալ փաստաթուղթ է կազմվում»,-նշեց փոխնախարարը։ ԵՄ դիտորդների կազմում ֆրանսիացի ժանդարմներ ու գերմանացի ոստիկաններ կան, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ շուրջ 25 երկրներից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով