«Վագների» ղեկավարը ռազմական հեղաշրջման կոչ է հնչեցրել. ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել

Երեկ երեկոյան ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ է հնչեցրել։ ՌԴ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Պրիգոժինի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու հատկանիշներով։

Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հաղորդվում է, որ Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրում է իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու մեջ:

«Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է, թող միանա մեզ, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր»,- հայտարարել է Պրիգոժինը սպառնալով «վերացնել նրանց, որոնք դիմադրություն ցույց կտան»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն