Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ»-ի մարտիկներին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել «Վագներ»-ի մարտիկներին ուղղված կոչով:

«Ձեզ խաբելով ներգրավել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Մի քանի ջոկատներից ձեր ընկերներից շատերն արդեն գիտակցել են իրենց սխալը՝ օգնություն խնդրելով՝ ապահովելու նրանց վերադարձը մշտական տեղակայման կետեր: Օգնության դիմած բոլոր մարտիկներին և հրամանատարներին մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերել»,- նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունից խոստացել են երաշխավորել բոլորի անվտանգությունը՝ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների հետ հնարավորինս շուտ կապ հաստատելու դեպքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն