Հայրենիքի դավաճանության մասով նախագահը խորապես սխալվում է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը՝ անդրադառնալով Պուտինի ուղերձին, որում վերջինս «Վագների» գործողությունները դավաճանական էր որակել։
«Մենք հայրենասեր ենք։ Մենք կռվել ենք եւ կռվում ենք, «Վագների» բոլոր մարտիկները, եւ որեւէ մեկը չի պատրաստվում նախագահի, ԱԱԾ-ի կամ ինչ-որ այլ մեկի պահանջով մեղայականով հանդես գալ։ Ոորովհետեւ մենք չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի եւ ստի մեջ։ Երբ մենք կռվում էինք Աֆրիկայում, մեզ ասում էին, որ մեզ պետք է Աֆրիկան, բայց հետո այն թողեցին, որովհետեւ գողացան բոլոր փողերը, որոնք պետք է օգնության գնային։ Երբ մեզ ասում էին, որ մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ, մենք գնացինք ու կռվեցինք, բայց պարզվեց, որ զինամթերքը, սպառազինությունը եւ փողերը, որոնք դրանց վրա ծախսվել էին, գողանում են, խնայում իրենց համար, հենց այն դեպքի համար, որ եղավ այսօր, երբ ինչ-որ մեկը գնում է Մոսկվայի դեմ, հիմա իրենք չեն խնայում ոչինչ, իրենք հարվածում են ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով շարասյուներին, որտեղով գնում են խաղաղ մարդիկ, խփում են ուր պատահի։ Դրա համար մենք հայրենասերներ ենք, իսկ նրանք, որոնք մեզ դիմադրում են, դրանք նրանք են, որոնք հավաքվել են սրիկնաերի շուրջ»,- հայտարարել է Պրիգոժինը։