Լատվիայի իշխանությունները դադարեցնում են բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին

«Լատվիայի իշխանությունները դադարեցնում են բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին»։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է երկրի նախագահ Էդգարս Ռինկեւիչսը։ 

«Կապված ռուսաստանյան իրադարձությունների հետ՝ Լատվիան չի տրամադրի հումանիտար կամ այլ տեսակի վիզաներ»,- գրել է նա։

Ռինկեւիչսը նաեւ նշել է, որ նախկին բոլոր սահմանափակումները, կապված ռուսաստանցիների այցերի հետ, շարունակում են մնալ ուժի մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով