Պրիգոժինի պնդմամբ՝ իր գրասենյակի մոտ հայտնաբերված գումարը նախատեսված է եղել պայմանագրով՝ աշխատավարձերի համար

Ռուսական Фонтанка.ру-ն գրել է, որ Трезини անունով հյուրանոցի բակում՝ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի գրասենյակի մոտ, ուժայինները հայտնաբերել են փողի տուփերով լցված «Գազել» մեքենա»։ Ըստ աղբյուրի՝ այնտեղ եղել է 4 մլրդ ռուբլի կանխիկ գումար։

Պրիգոժինն արձագանքել է այս լուրերին՝ հայտարարելով․

«Որոշ լրատվամիջոցներով տարածվել են տեղեկությունները, որ Պրիգոժինի գրասենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է փողով լցված «Գազել»․ ինձ մոտ հայտնաբերվել է ոչ մեկ «Գազել», ինձ մոտ հայտնաբերվել է «Գազել», եւ երկու փոքր ավտոբուս, որոնցում եղել են աշխատավարձերի համար նախատեսված փողեր [․․․]։ «Վագները» ապրում է տասը տարի՝ օգտագործելով բացառապես կանխիկ գումար, ինչը եւ գրված է պայմանագրում։ Երբ մենք զբաղվում էինք աշխատանքով Աֆրիկայում, Ուկրաինայում եւ այլ երկրներում, [․․․], բոլորին ձեռք էր տալիս կանխիկը։ Իսկ հիմա եկել են խուզարկության, ոչ մի ահավոր բան։ Կանխիկ գումարը, իսկապես, հայտնաբերվել է»,- ասել է Պրիգոժինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն