Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամանովը հայտարարել է, որ շրջանի տարածքով շարժվում է «Վագների» տեխնիկան։
«Իրավապահ մարմինները եւ իշխանությունները, այդ թվում քաղաքապետարաններում, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Իրավիճակը վերահսկելի է։ Կրիտիկական ենթակառուցվածքների աշխատանքում որեւէ տեսակի խափանումներ չկան»,- վստահեցրել է նահանգապետը։