ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է արևմտյան երկրներին՝ չօգտագործել Ռուսաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը «ռուսաֆոբ նպատակներին հասնելու համար»

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է՝ «դավադիրների արկածախնդիր նկրտումներն ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, միասնության ոչնչացմանը, միջազգային անվտանգության հուսալի ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին: Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում»:

«Մեր երկրում տեղի ունեցած զինված ապստամբության փորձը ուժեղ դժգոհություն է առաջացնում ռուս հասարակության մեջ, որը վճռականորեն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», – նշել են նախարարությունից։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է արևմտյան երկրներին՝ չօգտագործել Ռուսաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը «ռուսաֆոբ նպատակներին հասնելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն