Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով՝ հունիսի 26-ը Մոսկվայում ոչ աշխատանքային կլինի։ Հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ քաղաքում երթևեկելուց, որոշ ճանապարհների և թաղամասերում հնարավոր է երթևեկությունը արգելափակվի»,- գրել է քաղաքապետը տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», – հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։