Կանզաս նահանգի ներկայացուցիչները ծանոթացել են կենտրոնական զինվորական հոսպիտալի հնարավորություններին

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հոսպիտալում նրանց ընդունել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը: 

Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։

Այցի ընթացքում  ամփոփվել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվել գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։ 

Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով