Ամերիկյան հետախուզությունը դեռ հունիսի կեսերին է իմացել, որ «Վագներ»-ը Ռուսաստանում ապստամբություն է նախապատրաստում. The Washington Post |tert.am|

tert.am: Ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին արդեն տեղեկատվություն է ստացել առ այն, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում հնարավոր զինված ապստամբություն է կազմակերպում: Այս մասին գրում են The Washington Post (WP) և The New York Times (NYT) թերթերը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Ըստ WP-ի՝ Պրիգոժինի ծրագրերի մասին տեղեկատվությունը ամերիկյան հետախուզությունը ստացել է հունիսի կեսերին, NYT-ն պնդում է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները ճշգրիտ տվյալներ են ստացել հունիսի 21-ին։

«ԱՄՆ հետախուզությունը բավականաչափ ազդանշաններ ուներ Պրիգոժինի հնարավոր գործողությունների մասին, որպեսզի կարողանար ղեկավարությանը տեղեկացնել, որ ինչ-որ բան է կատարվում», – ասել է ամերիկացի պաշտոնյան WP-ին:

NYT-ն, հղում անելով իր բարձրաստիճան զրուցակիցներից մեկին, հայտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում «մեծ մտահոգություն» է եղել, թե ինչ կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, քանի որ «ցանկացած անկայունություն կազդի ռուսական միջուկային զինանոցի վերահսկողության վրա»։

Ըստ NYT-ի՝ ի տարբերություն 2021-ի վերջին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ԱՄՆ հետախուզությունը գաղտնազերծեց Ուկրաինայում ռազմական գործողության Ռուսաստանի նախապատրաստության մասին տեղեկատվությունը, այժմ ԱՄՆ հետախուզական ծառայությունները գիտակցաբար որոշել են դա չանել:Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ենթադրում էին, որ նման տեղեկատվությունը կարող էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հիմք տալ՝ մեղադրելու Արևմուտքին պետական հեղաշրջում կազմակերպելու համար։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները շահագրգռված չէին օգնել Ռուսաստանի նախագահին խուսափել «Վագներ»-ի «լուրջ» հարվածից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն