Մեղադրում էին ահաբեկչության համար. Բերդյանսկում ռուսները հայ դեռահասի են սպանել |factor.am|

factor.am: Զապորոժիեի շրջանի օկուպացիոն իշխանությունները հայտարարել են Բերդյանսկում «երկու ահաբեկիչների ոչնչացնելու մասին»։ Նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Զապորոժիեի շրջանի օկուպացիոն ռազմաքաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիսլավ Ռոգովին։

Նրա խոսքով՝ ժամը 19։00-ի սահմաններում երկու հոգի «կրակ են բացել» քաղաքի ափամերձ հատվածում։ «Իրավապահ մարմինների լավ համակարգված և օպերատիվ գործողությունների արդյունքում ահաբեկիչներն արգելափակվել և ոչնչացվել են»,- ասել է Ռոգովը։

Նա հայտնել է, որ նրանցից մեկը 16-ամյա դեռահաս Տիգրան Հովհաննիսյանն է, որը նախկինում ձերբակալվել էր ռուսների կողմից ուկրաինամետ դիրքորոշման համար։ 2022 թվականի սեպտեմբերին ռուսներն առևանգել էին Տիգրանին և նրա ընկեր Նիկիտա Խանգանովին՝ նրանց մեղադրելով ահաբեկչության մեջ։

Ըստ Human Rights Media Initiative-ի՝ նրանց հարցաքննել են, ծեծել ու խոշտանգել էլեկտրաշոկով։ 2023 թվականի հունիսին Եվրոպական դեպարտամենտը Ռուսաստանի իշխանություններից պահանջել էր ազատ արձակել պատանիներին և թույլ տալ նրանց մեկնել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն