ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը հունիսի 26-27-ը կայցելի Հայաստան:
Հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։